Քննչական կոմիտեից տեղեկացնում են․ «Ավարտվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակչի կողմից ինքնաշեն հրազենի գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ն, տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով իր ազգական Կ.Պ.-ի հետ լինելով թշնամական հարաբերությունների մեջ, վերջինիս սպանելու նպատակով, պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։ 2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով հիշյալ ինքնաշեն հրազենը, Ա.Պ.-ն գնացել է Գեղհովիտ բնակավայրում գտնվող խանութի մերձակա տարածք, որտեղ կայանված վիճակում տեսել է Կ.Պ.-ի ավտոմեքենան: Հասկանալով, որ վերջինս խանութում է՝ մտել է ներս և Կ.Պ.-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ: Այնուհետև, իր ընտանիքի բարի համբավն արատավորելու արդյունքում առաջացած վրեժի շարժառիթով, իր կողմից պատրաստված վերոնշյալ հրազենով Կ.Պ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ․Պ․-ն մահացել է՝ նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ Կ․Պ.-ն, հրազենային վիրավորումով, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44