ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին:
Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի առաջնային դերը հուշարձանների պահպանության գործում, բնակչության իրազեկվածության անհրաժեշտությունը օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև հուշարձանների նորոգման կամ տարածքների բարեկարգման ժամանակ սահմանված ընթացակարգերին խստորեն հետևելու անհրաժեշտությունը: «Համայնքային հուշարձանապահպանությունը» ՊՈԱԿ-ի շարունակական ծրագրերից մեկն է, որի միջոցով բարձրացվում է համայնքների իրազեկվածությունը հուշարձանների պահպանության ոլորտի օրենսդրության, գործող ընթացակարգերի և հուշարձանների պահպանության գործում համայնքների ներգրավվածության բարձրացման վերաբերյալ: Նշյալ ծրագրին մասնակցելուց հետո ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են նաև պատմության և մշակույթի մի շարք հուշարձաններ՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Գուսանագյուղում պահպանված X-XII դդ. թվագրվող ամրոց-դղյակը, Ջրափիի տեղափոխված եկեղեցին և քարավանատունը, Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: Գուսանագյուղի ամրոց-դղյակն ուղղանկյունաձև հատակագծով կառույց է, եղել է եռահարկ` փայտյա միջհարկային ծածկերով: Տարիներ առաջ այն մասնակի ամրակայվել է, սակայն դեռևս անմխիթար վիճակում է: Ամրոցի նորոգման աշխատանքներն ընդգրկված են նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: 2024 թ. նախարարության միջոցներով կպատվիրվեն ամրոցի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի լրամշակման աշխատանքները: Փարպիի Ծիրանավոր եկեղեցի այցի նպատակը ընթացիկ վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելն էր: 2023 թվականի համար նախատեսված աշխատանքները ներառում են տարածքից աղբի մաքրման, ոչ պիտանի քարերի տեղափոխման, հուշարձանի տարածքի հնագիտական պեղման, նախապատրաստական, քանդման և վերաշարման և այլ աշխատանքներ: Եկեղեցին արդեն «ազատվել» է երկու կողմից տասնյակ տարիներ շարված պարիսպներից, որի արդյունքում այն հայտնվել էր բնակիչներից մեկի տնամերձում, ինքնակամ կառուցված պարիսպները նախարարության պահանջով քանդվել են, շինհրապարակը՝ պատշաճ կահավորվել: Աշխատանքների իրականացումը գնահատվել է բավարար:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44