Սա նույնպես շատ կարևոր է, ինչի մասին, ցավոք, Երևանը լռում է. 2021 թվականի հունվարին երեք երկրների ղեկավարների կողմից սկսված հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ ավարտված չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս տարիների ընթացքում մենք մի քանի անգամ ընդհուպ մոտեցել ենք փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից։ Դրանով հսկայական առաջընթաց կարվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր բարելավման և ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Բայց այս հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։ Եվ հերթական անգամ այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները հանձնարարեցին եռակողմ աշխատանքային խմբին ավարտել աշխատանքը ապաշրջափակման հետ կապված տեխնիկական հարցերի համաձայնեցման ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 2-ին, եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Բայց դարձյալ ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց. Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան «բարեկամների» «բարի», այս դեպքում այս բառը պետք է չակերտների մեջ առնել, խորհուրդները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58