«Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։
16 տարի 10 ամիս անազատության մեջ գտնվող Սամասթն ազատվել է «լավ վարքի» համար։ «Ակոս»-ը նունպես գրում է, որ գյուն Սամասթն ազատ է արձակվել։ newsinfrance.com-ը գրում է, որ այս տեղեկությունը չի հաստատվել ոչ պաշտոնական աղբյուրից, ոչ էլ պետական որևէ լրատվամիջոց։ Նշվում է նաև, որ որոշումը չեն ողջունում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։ Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44