ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թ․ ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։ 2002թ․ ամերիկյան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ էր տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։ 907-րդ բանաձևը բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։ Դեսպան Օ’Բրայենը նաև կտրականապես մերժել է այն փաստարկները, որոնք հաճախ առաջ են քաշվում ադրբեջանական լոբբիի կողմից, առ այն, որ 907-րդ բանաձևի կիրառումը կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը: ԱՄՆ կոնգրեսականների՝ Արցախի հայության իրավունքների համապարփակ պաշտպանությանն ուղղված ելույթների և քաղաքական ճնշման պայմաններում, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է` ամերիկյան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր եւ որ, Վաշինգտոնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձևն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելավում: Օ՛Բրայենը նաև կարևորել է տեղահանված մարդկանց իրենց հայրենիք անարգել մուտքի հնարավորությունը, սեփականության և մշակույթի պաշտպանությունը, և հնարավորությունը ստանալու հավաստի տեղեկատվություն՝ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու համար։ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները հստակորեն դատապարտելու փոխարեն, Օ՛Բրայենը հայտարարել է, որ պետդեպարտամենտը հանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովելու «համապարփակ, մանրակրկիտ և թափանցիկ արձանագրում, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ (տեղահանության) օրերին, այլև նախորդող ամիսներին և այս ուղղությամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։ 907-րդ բանաձևի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ինչի շուրջ իրականացվել է տասնամյակների աշխատանք, որոնցում նաև ներգրավվել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձևը, ներկա փուլում չչեղարկելու վերաբերյալ պետդեպարտամենտի, պաշտոնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Զինելով, քաջալերելով և ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանն ու տեղի բնիկ հայության էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդենը պետք է անի շատ ավելին, քան ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ ազդարարումն է։ Եթե նախագահ Բայդենն իրականում լուրջ է տրամադրված, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դեպի Արցախ հայերի անվտանգ և կայուն վերադարձը»»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01