Այն պատվիրակությունները, որոնք չեն ժամանել Երեւան՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու, որպես այդպիսին պարզաբանումներ չեն ներկայացրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նշենք, որ մասնավորապես, չեն ժամանել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: «Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է ԽՎ նախագահին՝ ընդամենը ներկայացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին»,-ասաց նա: Խանդանյանի խոսքով, Հայաստանի ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը եւ բոլոր 56 անդամ երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: «Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, որեւէ տեղեկատվություն չունեմ»,-ասաց նա:
Ավելի վաղ նա նշել էր, որ Հայաստանի ԱԺ-ն ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ Վեհաժողովին հայտնել է, որ Հայաստանի ԱԺ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը, բայց նրանք չեն եկել: Նշենք, որ Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան վեհաժողովի աշնանային նստաշրջանը։
Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44