Նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահից, ով հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում կրակոց են արձակել բանտի ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատուն հայտնել է, որ կրակոցի արդյունքում վնասվել է շենքի պատուհանը, բարեբախտաբար տուժածներ չկան: