Արդյոք բավարարելու է 50 հազար դրամը յուրաքանչյուր անձի, մասնավորապես, երեխաներին՝ կարողանալու կազմակերպել իրենց կրթության պրոցեսը, պատշաճ կերպով ներկայանալու կրթական հասատություններ եւ կարողանալու բավարարելն իրենց սոցիալական կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում դիմելով կառավարության անդամներին, հարց ուղղեց Արարատի մարզի աշակերտներից մեկը, ով ներկա է նիստին: Ի պատասխան, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց. «Այդ գումարը սոցիալական ծախսերը ծածկելու համար է: Քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ենք տրամադրելու այդ 50 հազարական դրամը, սպառողական զամբյուղից շատ ավելի ավել է լինելու այդ աջակցությունը: Հետեւաբար, այդ աջակցությունը սպառողական ծախսերի համար, կարծում ենք՝ բավարար կլինի»:
Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կրթության ծախսերի համար հավելյալ միջոցներ են տրվում. «Հենց այսօր մենք խոսում էինք ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին՝ բուհերի եւ քոլեջների ուսանողների համար: Ինչ վերաբերում է դպրոցականներին, ապա դասագրքերը նրանց տրամադրվում են անվճար, նրանց կրթության կազմակերպման ծախսերը եւս պետությունը հոգում է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրինակ բերեց. «Եկեք դիտարկենք 5-հոգանոց ընտանիքի օրինակը եւ տեսնենք, թե ինչ աջակցություն ենք ցուցաբերել իրենց: Նախ, յուրաքանչյուրին 100 հզարական դրամ ենք տվել սեպտեմբերի 19-ից այս կողմ: Այսինքն ընտանիքը տացել է 500 հազար դրամ: Հաջորդը, այս ծրագրով երկու ամսվա համար 50 հազար գումարած 50 հազար դրամ, 5 հոգանոց ընտանիքը կստանա 250 հազարական դրամ, այսինքն եւս 500 հազար դրամ կստանա: Հաջորդը, բնակվարձի աջակցության ծրգրով ընտանիքը հոկտեմբերին ստացել է 250 հազար դրամ, նոյեմբերին էլ կստանա 250 հազար դրամ, դեկտեմբերին էլ, հունվարին էլ: Սա եղավ մեկ մլն դրամ: Փետրվար-մարտին եւս կստանա 250 հազար դրամ: Մենք տեսնում ենք, որ գումարները բավականին շոշափելի են: Ստացվում է, որ ընտանիքը 1 մլն 250 հազար դրամ է ստանում 3 ամիսների համար: Սա ՀՀ-ում միջին աշխատավարձից բարձր ցուցանիշ է»:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55