«Ռուսական գրքի տան» հիմնադիր, մեցենատ Մհեր Ավետիսյանը արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը․ «Ես ուզում եմ խիստ բայց և անկեղծ հակադրվել պարոն Զատուլինին Պարոն Զատուլինը հանդես է եկել մի հայտարարությամբ՝ հաստատելով,որ 2021 թվականին Հայաստանում անցկացված պառլամենտական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին և հրաժարվել է հայաստանյան ընդդիմությանն աջակցելուց։
Վերջերս ֆեյսբուքյան իմ էջում ես արդեն գրել եմ այն մասին, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, և առհասարակ Ռուսաստանը երբեք չի միջամտել որևէ պետության ներքին գործերին։ Այն ժամանակ իմ դեմ ուղղվեց քննադատության մի հսկա ալիք։ Եվ ահա պարոն Զատուլինը հայտարարություն արեց, որի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ Ռուսաստանը փաստորեն խառնվել է Հայաստանի ներքին քաղաքական օրակարգին և դրանով իսկ աջակցել է Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Հայաստանում մեծ խանդավառությամբ ընդունվեց այդ տեսակետը։ Ներկայիս հայ ԶԼՄ-ների հավաստմամբ Ռուսաստանն օգնել է Փաշինյանին վերընտրվել Հայաստանի վարչապետ ոչ միայն 2021 թվականին, այլ նաև ակնկալվում է, որ Ռուսաստանն արդեն իսկ 2018թ. աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Ես խորապես համոզված եմ, որ նման հայտարարություններն ունեն մեկ հստակ նպատակ` վատացնել ռուս-հայկական փոխհարաբերությունները։ Հասկանալու համար այդ պարզ ճշմարտությունը` անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքական կյանքը, Կրեմլի քաղաքական մտորումները և տիրապետելով իրավիճակի վերլուծության ունակությանը՝ յուրաքանչյուր մարդու համար դժվար չի լինի համոզվել այն բանում, որ իմ այս պնդումները ճշմարիտ են, և մարդիկ, ելույթ ունենալով նման հակառուսական դիրքերից, կամ քաղաքական ոլորտում անգրագետ են, կամ էլ ունեն հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու հեռու գնացող միտումներ։ Եվ չի բացառվում, որ դրանով իսկ նրանք փորձում են աջակցել Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժերի։ Հայաստանի ընդդիմությունը, հաշվարկելով Հայաստանի և Արցախի վիճակը, ելույթ չէր ունենում՝ դրությանը համապատասխան քաղաքական որոշումներով։ Սակայն դա չի նշանակում, որ հետևելով նրա քայլերին և գործելակերպին կարելի էր ենթադրել կամ էլ պնդել, որ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին։ Դա սխալ տեսակետ է և ինձ համար ցավալի է, որ պարոն Զատուլինը ելույթ է ունենում նման գնահատականներով, հնարավոր է, գուցե չցանկանալով դա անել, չգիտակցելով, որ ինքը ջուր է լցնում Հայաստանի այն քաղաքական ուժերի ջրաղացին, որոնք ցանկանում են վատթարացել հայ-ռուսական հարաբերությունները։ Կոստանտին Զատուլինի նկատմամբ հարգանք ունեմ և՛ որպես Ռուսաստանի պատրիոտ, և՛ որպես քաղաքական գործիչ , ով բազմիցս և այսօր էլ փորձում է իր հայտարարություններով և քաղաքական գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբեությունների զարգացմանն ու աջակցել Հայաստանի ու Արցախի խնդիրներին»,-գրել է Մհեր Ավետիսյանը։ ԻՆՉՈՒ՞ ՌԴ-Ն ՄԵՐԺԵՑ ՀՀ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․
Զատուլինի արձագանքը՝ այստեղ
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44