ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նախքան նիստի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին ադրբեջանական կրակոցից զոհված զինծառայող Գերասիմ Առաքելյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։