Մեքենաներն այժմ հիմնականում անցնում են Վերին Լարսի անցակետով։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա պարզաբանեց, որ խնդիրները պայմանավորված են ուժեղացված վերահսկողությամբ:
«Դրանից հետո մենք տարբեր մակարդակներում քննարկումներ նախաձեռնեցինք, թե ինչպես կարելի է լուծել առկա խնդիրները»,- նշեց Վահան Քերոբյանը:
Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրը թողունակությունը վերականգնվել է։