Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի և ի նշան երախտագիտության Ռուսաստանի ժողովուրդներին և բոլոր նրանց, ովքեր օգնեցին Հայաստանին 1988 թվականի դժվարին օրերին, «ԴԻԱԼՈԳ» ընկերությունը, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը և «Ռուսական գրքի տունը» համատեղ Մոսկվայում անցկացրեցին «Ամեն, ամեն ինչի համար երախտապարտ եմ» խորագրով հիշատակի երեկո։

