Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ խրախուսելով երկխոսությունն ու բարի կամքի դրսևորումները, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտը խորացնելուն ուղղված ջանքերը։
Այդ մասին տեղեկացնում է Կանադայի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունը։
«Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։ Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը՝ որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։ Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին հրապարակել էին համատեղ հայտարարություն։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02