Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, կայացավ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը։ Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Ավետիք Չալաբյանին ՔՕ 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու 1 օրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,- հայտարարեց դատախազը։
Դատավոր Մ.Մարտիրոսյանը պարզաբանեց. «Միջնորդությունը վերաբերում էր ազատության սահմանափակմանը, իհա8կե, դատարանը կորոշի ինչ պատիժ կիրառել։ Ազատության սահմանափակումն ազատազրկման հետ ոչ մի կապ չունի։ Ազատությունից զրկելու հետ կապված պատժաչափ չմիջնորդվեց»։
Այնուհետև հայտարարեց. «Դատարանը լրացուցիչ դատալսումները համարում է ավարտված, hեռանում է առանձին սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որի եզրափակիչ մասը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին ժամը 12։30»։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02