Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը:
«Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:
Արցախի հայաթափումից ընդամենը երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերից է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրը: Այժմ ո՞րն է հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Արտաքին գործերի նախարարությունից հղում են անում Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների հրապարակային ելույթներին: Այդ ելույթներում Փաշինյանն ու թիմակիցները Արցախի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող որևէ դիրքորոշում չեն հայտնում:
Նախորդ շաբաթ արձագանքելով Արցախի ապագայի վերաբերյալ ընդդիմության հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44