Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոստացել է մոտ ապագայում արձագանքել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։ «Պատմական հնարավորություն է ստեղծվել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, և ես և Հաքան Ֆիդանը լիովին համաձայն ենք դրա հետ։ Բանակցությունների ընթացքում ես տեղեկացրել եմ ադրբեջանական կողմի տեսակետի և Հայաստանի վերջին մեկնաբանությունների մասին։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում կներկայացվի մոտ ապագայում»,- ասել է նախարարը Բաքվում թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։ «Նոյեմբերի վերջին, 70-օրյա ընդմիջումից հետո, վերջապես Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը։ Իհարկե, հիմա չէի ցանկանա խորանալ դրա մանրամասների մեջ։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում։ Ցանկանում եմ հակիրճ նշել, որ փաստաթղթերի այս փաթեթը, առաջարկների այս փաթեթն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ սա նախորդ առաջարկությունների փաթեթի կրկնությունը չէ, այստեղ որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02