«Ես ուզում եմ դիմել Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին։ Բարև, Պողո՛ս։ Հույս ունեմ, որ դուք նույնպես ինձ հիմա հետևում եք, որովհետև ես հիմա մի քանի հայտարարություն ունեմ անելու, Պողոս, որոնք ուղղակիորեն վերաբերվում են նաև քեզ»,-ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց.
«Իհարկե, ես քեզ չեմ ասի «անգրագետ Պողոս», ինչպես քեզ ասում էր քո հարևան Բաբկեն Թունյանը, ուղղակի ես շատ եմ ուզում, որ դու և Բաբկեն Թունյանի մնացած հարևանները լսեն իմ մի քանի հայտարարությունները»։ Բանախոսը հայտնեց, որ ցանկանում է մի քանի մեջբերումներ անել օրերս «Եվրանյուզին» Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցից, որից պարզ կդառնա, որ իշխանությունները խաբել են քաղաքացիներին, երբ ասել են, որ պատերազմը նախկիններն են բերել։ «Դրանից հետո վերջնականապես, կարծում եմ, կփակվի հարցը, թե ի վերջո ով էր մեղավոր 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար, ով բերեց պատերազմը մեր դուռ»,-ասաց Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ Ալիևի հայտարարությունները նաև պատասխանեցին հարցին, թե ով է մեղավոր հինգ հազար ու ավելի զոհերի և Արցախի տոտալ հայաթափման համար։
Զոհրաբյանի ներկայացմամբ՝ Ալիևը հարցազրույցում հայտարարեց, որ բանակցային պրոցեսին վերջակետ է դրել հենց Փաշինյանը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հայտարարելով. «Արցախը Հայաստան է ու վերջ»։ «Ալիևը հայտարարել է, որ հիմա Փաշինյանը հակառակն է ասում՝ Ղարաբաղը Ադրբեջան է ու վերջ, սակայն հիմա դա պիտի ամրագրվի փաստաթղթով, ինչին սպասում են»,- մեջբերեց Զոհրաբյանը։ Ըստ բանախոսի՝ Ալիևը հայտարարել է, թե Ստեփանակերտում արած հայտարարությունից հետո բանակցելն իմաստ չի ունեցել։ «Երրորդ մեջբերումը, որը կարծում եմ կհետաքրքրի Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին, ովքեր պարբերաբար պատերզմը գցում են տարբեր գրպաններ, նախկին իշխանությունների, Ռուսաստանի գրպանը, այն է, որ ասաց, թե իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառն Հայաստանի այս կառավարությունն էր»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02