Դեկտեմբերի 11-ից 15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը (COSP 10), որտեղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել ազգային ելույթով՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համակողմանի, համընդհանուր մոտեցում և իր մեջ ներառում է իրավական ու հասարակական բոլոր ոլորտները, Սասուն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել նոր՝ ավելի նպատակաուղղված և թիրախային փուլ կոռուպցիայի դեմ պայքարում, որն արտացոլված է ինչպես ՀՀ կառավարության ծրագրերում, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունում: Դրանով նախատեսված միջոցառումների շրջանակում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված համակարգի բաղկացուցիչ մաս, 2021 թվականի հոկտեմբերի 23–ին ՀՀ-ում ստեղծվել և գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է այսօր կոռուպցիայի դեմ պայքարում առկա մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են անդրազգային կոռուպցիան, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ներպետական սահմաններից դուրս ապօրինի գույքի և ակտիվների շարժը: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանն ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար և կոչ անում միասնական, համընդհանուր գործողությունների: Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03