Հայաստանում այսօր արդեն գործում են տարբեր ոլորտների 4500 ռուսական ընկերություններ, իսկ Ռուսաստանում հայ գործարարների համար շատ մեծ դաշտեր են բացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հայ-ռուսական գործարար խորհրդի փոխնախագահ Էդմոն Էվոյանը։ «Այսօր Հայաստանում արդեն գործում են տարբեր ոլորտների 4500 ռուսական ընկերություններ՝ շինարարության, լոգիստիկ, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից հետո բազմաթիվ ընկերություններ տեղափոխվեցին Հայաստան՝ որպես հարմար աշխատանքի հարթակ։ Բնականաբար, սա շատ մեծ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար։ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար գլխավոր տնտեսական գործընկերն է, իսկ վերջին երկու տարիներին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ուժեղ աճ է գրանցվել և կազմել է 4,4 մլրդ դոլար։ Դա շատ տպավորիչ թիվ է»,-ընդգծեց Էվոյանը։ Նրա խոսքով՝ հայ գործարարների համար Ռուսաստանում նույնպես շատ մեծ դաշտեր են բացվել արտադրանքի հետ աշխատելու համար, որովհետև կրկին պատժամիջոցներից հետո շուկան ազատ է։
«Ես դա լավ եմ համարում թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար։ Ի հայտ են եկել նոր ապրանքներ, մարդիկ սկսել են ավելի մեծ ծրագրեր մշակել և ՏՏ, և սննդի, և մեքենաշինության ոլորտներում նոր հեռանկարներ ստեղծելու համար։ Այսինքն՝ հայ գործարարների համար այսօր Ռուսաստանը դարձել է բիզնեսի գլխավոր արբանյակը։ Պատժամիջոցներից հետո շուկան ազատ է և ծավալուն»,-եզրափակեց Էվոյանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02