Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այցելել է Նորատուս համայնք, բնակիչների հետ հանդիպել։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բնակիչների կողքին կանգնած է։ «Բերման ենթարկվածների մասով քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ, մնացած հարցերի պատասխանները ընթացքը ցույց կտա։ Հիմա այս պրոցեսի մեջ եմ, թողեք ժողովրդի հետ հասկանանք՝ ինչ է կատարվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Դիտարկմանը, թե քաղաքացիները նշում են, որ հացի խնդիր ունեն, պատգամավորը պատասխանեց, որ լուծման մասին քննարկումներ են ընթանում։ «Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցն է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն...»,-ասաց նա։ Իշխանական պատգամավորը նշեց, որ երեկ ձկնորսների ու պարեկների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված անձանց հետ հանդիպում չի ունեցել, դեռևս տեղյակ չէ մանրամասներից։ Ի դեպ, պատգամավորն ասաց, որ ինքն էլ է նորատուսցի և ինքն էլ ժամանակին զբաղվել է ձկնորսությամբ։ «Նորատուսցի չկա, որ ձկնորսությամբ չի զբաղվել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02