ՊԵԿ-ը անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ իրազեկող հաղորդագրություն է տարածել․
«1․Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն
Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:
2․Ինչպե՞ս հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:
3․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե չեք կարող այցելել սպասարկման սրահ
Եթե չեք կարող անձամբ ներկայանալ սպասարկման սրահ, ապա կարող եք Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով առաջին քայլով ուղարկել լրացված և ստորագրված դիմում ՀՎՀՀ ստանալու համար (Ձև 1) և կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն հարթակի միջոցով հայտարարությունը կարող եք ներկայացնել ՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3):
4․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե Հայաստանում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության և բնակվում եք արտերկրում
Եթե գտնվում եք արտերկրում և չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմումը (Ձև 4) և կցել անձը հաստատող փաստաթուղթ: Ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո հայտարարությունը կարող եք ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3):
5․Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը
2023 թվականի համար վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը վճարելու նպատակով հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի)»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44