Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ news.am-ը հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:
Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրները: Սրբազան Հայրը նշեց, որ անցյալ ամիս Բուխարեստում Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ կայացել էր ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին։ Տաթև Սրբազանի հրավերով ժողովին մասնակցել էին Արցախի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, քրիստոնեական մի շարք եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակությունն էին հայտնել արցախահայությանը և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական տարբեր նախաձեռնությունների։
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի պետական կառույցների գոյության վտանգման առիթով և կարևորեց պետական կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության շարունակականությունը՝ որպես ստեղծված ծանր իրավիճակում համայն արցախահայությանը միավորող ուժ: Նշվեց, որ Սփյուռքի հայության տեսլականը ևս Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հեռանկար և հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար։
Կարևորվեց, որ Արցախին հուզող հարցերին և հատկապես մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողովներ պետք է անցկացվեն այլ երկրներում ևս, որոնք նշանակալից քայլ կլինեն վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և դրանց պահպանության ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու գործում:
Հանդիպման ավարտին Տաթև Սրբազանը վերահաստատեց առկա խնդրիների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44