ՀԱՊԿ-ից Հայաստանի լուրջ դժգոհությունների ֆոնին այսօր Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր: Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա: Ամենայն հավանականությամբ այսօր գլխավոր քարտուղարի բերած փաթեթում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: ԱԳՆ-ից մինչ այժմ ոչ միայն այս, այլ ամբողջ փաթեթին միանալու առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել: Ավելի վաղ ընդգծել էին, թե այդ հարցը կդիտարկեն փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, տարեսկզբին Հայաստանի տարածքում չընդունեց կառույցի զորավարժությունները, հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և մինչ օրս նոր դեսպան չի նշանակել: Չնայած սրան՝ պաշտոնական Երևանը ռազմական դաշինքը լքելու մտադրության մասին չի խոսում, հակառակը վերջին օրերին՝ իշխանական տարբեր ներկայացուցիչներ կարծիք են հայտնում, թե Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն կա։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44