Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 24-ին ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վ․ Խաչիկյանն է։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչները՝ ավագ տեսուչ Գ․ Ֆրանգյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։20-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի վերջնամասում՝ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում, Վ.Խաչիկյանը գետնին ընկած ծառի ճյուղեր հավաքելիս է եղել և այդ պահին ուժեղ քամու պատճառով ծառից ճյուղ է պոկվել և ընկել վերջինիս վրա՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:
Դեպքի փաստվ Ստեփանավանի քննչական բաժնում «անզգուշությամբ կյանքից զրկելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58