«Մինչ օրս գտնվում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը շարունակում է հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6-8 աստիճանով»:
Այս մասին այսօր՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ, ասաց ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով՝ առաջիկա 5 օրերին տաք օդային հոսանքները չեն նահանջելու: «Մինչև հունվարի 5-6-ը գտնվելու ենք այդ տաք օդի ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ: Այսինքն՝ առաջիկա 5 օրերը կանցնեն բարձր ջերմային ֆոնով և առանց տեղումների: Ուժգին քամիներ, գետնաբուք առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում չենք սպասում»,- մանրամասնեց նա: Անդրադառնալով հունվար ամսին սպասվող եղանակային կանխատեսումներին՝ Սուրենյանը նշեց՝ հունվարին կրկին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ: Սա նշանակում է, որ կլինի անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար: «Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում՝ Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա՝ հասնելով մինչև +5, +9 աստիճանի: Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +16, +20 աստիճանի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10, +14 աստիճանի»,- ասաց Սուրենյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44