Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, 21 անձ համարվում է անհետ կորած, 3 դիակ նույանականացված չէ։ «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա հայտնել է նաև, որ պայթյունի հետևանքով 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, նա ասել է. «Մենք այս վարույթը հիմնականում նախաձեռնել ու քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից։ Եթե մարդիկ հարյուրներով, հազարաներով առանց մեկը մյուսին հերթ տալու գնացել ու օրհասական վառելիք են փորձել ձեռք բերել, վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել։ Իսկ այդ իրավիճակը վկայում է այն հոգեբանական երևույթների մասին, որոնցում հայտնվել են Ադրբեջանի քաղաքականության արդյունքում»։ Քյարամյանի խոսքով, նախաքննական մարմնին հայտնի է, որ ՊԲ-ն այդ պահեստը սեպտեմբերի 19-20-ի գործողություններից հետո պաշտոնապես հանձնել էր ԼՂ իշխանություններին, որից հետո զոհերի թվում կան ոստիկանության երկու սպաներ, որոնք ծառայություն են իրականացրել այդ վայրում ։ «Պատճառը ես չեմ կարող նշել, թե ինչու է ՊԲ-ն պահեստը հանձնել իշխանություններին, ենթադրում եմ՝ ՊԲ կազմալուծման հետ կապված»,- ասել է նա։ Պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։ Պայթել է միայն բենզինը։
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55