Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են, «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակն է ներկայացրել Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են և դեռևս Լարսում ձևակերպված չեն: Դրանց մի մասն արդեն անցել է սահմանը, ռուսական կողմում ձևակերպում են ստանում, մյուս մասը վրացական կողմում կամ մինչև արգելափակված հատվածում են, կամ արդեն անցել են, սպասում են ընթացքը շարունակելուն»,-ասել է Հակոբյանը: Մաքսային կցորդը վստահեցրել է՝ միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, Խաչի լեռնանցքում հաճախ ձյան, մերկասառույցի պատճառով բեռնատարների համար երթևեկությունը սահմանափակվում է: «Այս պահի դրությամբ էլ սահմանափակված է: Ձնամաքրման աշխատանքներից հետո սպասում ենք, որ ճանապարհը կրկին երթևեկելի կլինի նաև բեռնատարների համար»,-ասել է Հակոբյանը: Ըստ նրա՝ կան փչացող ապրանքներ, բայց այս պահի դրությամբ շատ չեն: Իսկ Ռուսաստանից եկող ուղղությամբ բեռնատարները քիչ են՝ մի քանի տասնյակ, հիմնական մասն անցել է: Մաքսային կցորդը նշել է․ «Այս պահին ոչ մի այդպիսի խնդիր չունենք, որի համար անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ բնականոն ռեժիմով իրականացվում է, մեր բեռները ձևակերպվում, անցնում են Ռուսաստանի սահման»։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44