Նախատեսում ենք մինչև 2026 թվականը նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատել 20%-ով: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հավելեց, որ նպաստները կավելանան, բայց աջակցությունն ավելի հասցեական կդառնա։ «Կարևոր է աշխատել մարդկանց մտածելակերպը փոխելու և նրանց խրախուսելու, որ աշխատանքի միջոցով լուծեն իրենց սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա։
Մկրտչյանն ասաց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով 2024 թվականին կշարունակվի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։ Նրա խոսքով, 2023 թվականին այս ծրագրով շահառուների թիվը կազմել է 3617 մարդ, իսկ ընդհանուր առմամբ 2020 թվականից սկսած՝ 9069 քաղաքացի։
Նախարարը նշեց, որ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրով հաստատվել է շուրջ 280 դիմում՝ մինչև 16 մլն դրամի չափով։
«Մյուս կարևոր փոփոխությունն այն էր, որ եթե նախկինում մինչև երկու տարեկան երեխային խնամելուց հետո աշխատանքի վերադառնալիս ծնողին դադարում էր նպաստի վճարումը, իսկ այժմ նպաստի վճարումը շարունակվում է։ Բացի այդ, խնամքի նպաստ է տրամադրվում նաև չաշխատող մայրերին։ Այս բոլոր փոփոխությունները դարձյալ արվել են ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով»,- եզրափակեց նա։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58