Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Նշվել է, որ 2023 թվականը Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Այս համատեքստում իրականացված մեծածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է: Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»: Զեկուցվել է, որ վերջին 38 օրերի ընթացքում հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվել է ուժեղացված ծառայություն: ՃՏՊ-ների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով: Ճանապարհների ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02