Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանն անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին՝ գրելով․
«Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
Եթե չեք հետևել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջեւ, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։
Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։
Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սիզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է։
Լավ եղեք, և Աստված մեզ պահապան»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02