ARM | RUS |

Զեկույց. Ա­վե­տիք Չա­լա­բյա­նի նկատ­մամբ իրականաց­վում է քաղաքա­կան հե­տապն­դում

11.01.24 | 21:24

Հա­յաս­տա­նի հել­սին­կյան կո­մի­տեն և ­Քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի հայ­կա­կան կենտ­րոնը համատեղ զեկույց են հրապարակել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատական գործի վերաբերյալ։

«Մի շարք ընդդիմադիր նախաձեռնությունների հիմնադիր և մասնակից հանդիսացող Ա. Չալաբյանը դատապարտվեց 2.5 տարվա ազատության սահմանափակման՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Նա հետապնդվում էր 2022 թ. ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները դատապարտում են Ա. Չալաբյանի նկատմամբ իրականացված հետապնդումը և դատավճիռը` համարելով, որ այն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, կրում է խտրական բնույթ և չի համապատասխանում ՀՀ կողմից ստանձնած և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների չափանիշներին։

Սույն զեկույցում ներկայացվում են Կազմակերպությունների պնդումների հիմնավորումները, իրադարձությունների և իրավական ընթացակարգերի նկարագրությունը՝ այն համադրելով մարդու իրավունքների բնագավառում ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների և միջազգային չափանիշների հետ»,- նշված է զեկույցի նախաբանում։

Զեկույցի համաձայն, Ա.Չալաբյանի դեմ իրականցված քրեական հետապնդումը և նրա՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառված միջամտությունը հիմնված չէ իրավաչափ նպատակի վրա, հետևաբար՝ դրանում առկա են այլ, չնախատեսված նպատակներ։ ՄԻԵԴ-ը, քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառները գնահատելու նպատակով հաշվի է առնում, ի թիվս այլ ժամանակահատվածը, դատակիրավական համակարգի անկախության աստիճանը գործադիրից, դրա առնչությունը անձի քաղաքական գործունեության հետ։

«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը մինչ օրս կիրառվել է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ և նախընտրական քարոզչության ֆինանսավորման համատեքստից դուրս։ Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների հիմնավորման էական ցուցանիշներից է օրենքի տարբերակված կիրառությունը, երբ համանման իրավիճակում անձի նկատմամբ հետապնդումը իրականացվում է այլոց համեմատ խտրական եղանակով»,- նշված է զեկույցում։

«Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումների համատեքստից դուրս, հակասում է միջազգային չափանիշներին։ Ավելին, որոշ երկրներում իրավաչափ հիմքերով գործում են կազմակերպություններ, որոնք գումարի դիմաց տրամադրում են ցուցարարներ՝ հավաքների և տարբեր միջոցառումների համար, ինչպես ԱՄՆ-ում գործող Crowds on demand կազմակերպությունը։ Իհարկե, վճարովի ցուցարարների մասնակցությունը կարող է նվազեցնել հավաքի արժանահավատության ընկալումը, սակայն դա երբևէ չպետք է լինի քրեորեն հետապնդելի արարք։

Ա. Չալաբյանի նկատմամբ հետապնդումը և դատապարտումը, հիմնարար ազատությունից օգտվելու իրավունքի տևական արգելքը նման խնդրահարույց իրավական հիմքով չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին՝ ինչպես նրա դեմ կիրառված օրենքի, այնպես էլ հետապնդման ընթացքում վերջինիս կալանավորման և ուղեկցվող այլ իրադարձությունների համատեքստում։
ՀՀ դատական իշխանության կախվածությունը գործադիրից համակարգային խնդիր է, որը հաշվի առնելով Ա. Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքները, ուղղակիորեն անդրադարձել է վերջինիս հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք, մյուս դեպքում այն հաշվի չի առնվում, երբ առկա են իրավաչափ նպատակներ, սակայն գործողությունները իրականացվել են իշխող ՔՊ կուսակցության կողմից` ինչպես տեղի ունեցավ 2023 թ. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը՝ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու արգելքը, առաջին անգամ է կիրառվում Հայաստանում։ Նման պատժի կիրառումը կարող է դառնալ բացասական նախադեպ և ունենալ «սառեցնող ազդեցություն» (chilling effect)՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և առհասարակ խաղաղ հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, ելնելով վերը ներկայացված հիմնավորումներից և վերլուծություններից, հայտարարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- նշված է զեկույցի եզրակացության մեջ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն առաջարկում են.

«ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին՝ դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գոր-ծունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀ-ՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ հաշվի առնելով, որ հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին անդրադարձ չի կատարվել 2021 թ. ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ միացյալ հրատապ կարծիքում ՝ վերանայել այն (CDL-AD(2021)025-e) և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան»։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։


Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

18:00

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա Անդրեասյան

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա...

17:38

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ. Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում...

17:17

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային...

16:22

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի...

16:11

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին...

16:04

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել...

15:49

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է...

15:24

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ...

15:09

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ Ծառուկյան

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ...

13:39

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր...

13:22

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է աջակցությունը

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է...

13:18

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝...

12:59

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման...

12:44

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի...

12:18

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի. Սաղաթելյան

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի....

11:45

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում (ուղիղ)

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում...

11:36

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

11:25

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ Բադալյան

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ...

11:02

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը». Տիգրան Աբրահամյան

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44