Նախորդ տարիների նման` 2024-ն էլ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Եվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքն արդեն արդյունք է տալիս նաև իրավապահ այլ կառույցների, մասնավորապես՝ նախաքննական մարմինների հետ համագործակցության շնորհիվ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 28 և 29 տարեկան երկու երիտասարդ ապօրինի ճանապարհով Հայաստան են ներկրում և իրացնում խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Հունվարի 11-ին, ժամը 16.50-ին, Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով, երևանցի երիտասարդները ձերբակալվեցին և, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կապանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 4 կգ 846 գրամ մեթամֆետամինի, 6 կգ 289 գրամ մարիխուանայի, 202 գրամ հերոինի և 503 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: Հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամոլությունից և հատկապես ապօրինի թմրաշրջանառությունից, քանի որ ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների պայքարն այդ չարիքի դեմ հետևողական է, ամենօրյա և շուրջօրյա:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16