Այսօր Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ Հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ԵՄ-ՀՀ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը:
ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջև մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ դարձավ՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը և ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների և միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:
Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման և հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա և ընդգծելով, որ ԵՄ-ՀՀ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տևական համագործակցությունը և ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձառությամբ շոշափելի և կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձևաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարևոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ծավալված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից՝ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին և տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծեց Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը և փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:
Երկու կողմերը վերահաստատեցին ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02