Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ: ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել էր «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։ Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ.-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։ 2023 թ․ դեկտեմբերի 4-ին ԻԱԿ-ը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ 2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցն ընդունել վարույթ։ Ավելի ուշ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով՝ կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44