Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցի լրատվության վարչությունից։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։ Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։ Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։ Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։ Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27