Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: Հունվարի 17-ին, ժամը 23-ին, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և, Սյունիքի մարզի 42-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղափոխվեցին վերոհիշյալ երեք տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` հերոինի նմանվող 819 գրամ զանգվածով: Ափիոնի նմանվող շագանակագույն լուծույթով լցված ներարկիչ հայտնաբերվեց 47-ամյա երևանցու մոտ, Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի մոտ` մոխրացած հետքերով ապակյա գլանակ, իսկ սյունեցի վարորդի մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ։ Բոլորն էլ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ հունվարի 18-ին խուզարկություն է կատարվել նաև «ԲՄՎ» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել է երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող մոտ 88 գրամ զանգվածով: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44