Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ինձ նման ազդանշաններ հայտնի չեն: Ես կողմնորոշվում եմ` հիմնվելով հայկական կողմի պաշտոնական այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն` ռազմաբազայի դուրսբերման հարց չկա: Ռուսական կողմից ևս նման ազդանշաններ չեն ստացվել»,- ասել է նա: Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել, կարծում է դեսպանը: Դեսպանի խոսքով` այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին: «Վստահ եմ, որ դա ամուր հիմք է, որը մեր փոխհարաբերություններն էլ ավելի է ամրացնում: Ես նաև համոզված եմ, որ հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին:
«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում»,- նշել է դիվանագետը։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01