Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
«Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ խնդրել էինք հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Նաեւ պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։ Մեզ նաև հետաքրքրում էր, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։ Ի պատասխան բոլոր այս հարցերի՝փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
«Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:
Երկու երկրների հանձնաժողովների հանդիպման կոնկրետ օրն ու վայրը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նման հանձնաժողով է ստեղծվել նաեւ Ադրբեջանում, որը եւս գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- գրել է կայքը։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01