Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ, անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։ ՍԴ-ն արձանագրել է, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին: «Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ նշել է, որ Արդարադատության նախարարը, չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն, կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ: Հետևաբար՝ Արդարադատության նախարարի՝ վիճարկվող նորմով նախատեսված լիազորությունն արդյունավետորեն կարող է լրացնել դատավորների կարգապահական վարույթների հարուցման համակարգը՝ բացահայտելով դատավորների առերևույթ ոչ իրավաչափ վարքագծի՝ կարգապահական պատասխանատվության խնդիր պարունակող հնարավոր դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42