ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X- ի իր էջում քննադատել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի պրոադրբեջանական ելույթը ԵԽԽՎ-ում` նրան մեղադրելով երկակի ստանդարտների համար։
Մարուքյանը հիշեցրել է, որ 2021 թվականին, երբ ինքը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ելույթ էր ունեցել Ադրբեջանի խայտառակ «ռազմավարի պուրակի» մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը ցուցադրում էր հայ ռազմագերիների մանեկենները, ցույց էր տվել նաև նկարներ։ Ուկրաինացի պատգամավորը բողոքել էր նստաշրջանի նախագահին, որ նա Մարուքյանին թույլ է տվել պաստառներով հանդես գալ, իսկ իրեն՝ ոչ։
«Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է ուկրաինացի այս պատգամավորը արդարություն պահանջում աշխարհից Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարադատությունը տեսնել էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների, Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ինչպե՞ս չես ամաչում, Գոնչարենկո, երբ ես Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ»,- գրել է Մարուքյանը։
Նշենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում հանդես էր եկել պրոադրբեջանական ելույթով։ Նա նշել էր, որ Ադրբեջանը ԵԽԽՎ անդամ է 2001 թվականից, և այսօր ոչ թե Ադրբեջանում իրավիճակը վատթարացել է, այլ այս երկիրն ընդամենը վերականգնում է տարածքային ամբողջականությունն ու փորձում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։
«Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին՝ դուք ազատ աշխարհի մի մասն եք, և մենք ցանկանում ենք ձեզ այստեղ տեսնել․․․ Կեցցե Ադրբեջանը, կեցցե Եվրոպան։ Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք սա, և մենք սպասում ենք այստեղ ադրբեջանական պատվիրակությանը»,- հայտարարել է Գոնչարենկոն։
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
11:34
11:17
11:03
10:45
10:23
10:08
09:53
09:44
09:35
09:25
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02