2024-ին Եվրասիական տնտեսական միության համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 2.5 տոկոս աճ։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Эксперт»-ին տված հարցազրույցում։
«2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով, Ղրղզստանինը՝ 6.3 տոկոսով։ ՀՆԱ-ի լավ դինամիկա է գրանցվել միության անդամ բոլոր հինգ երկրներում։ 2024-ի համար կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ միության համար առնվազն 2.5 տոկոս»,-ասել է նա։
Նման ցուցանիշների ապահովման համար նա մի քանի գործոն է թվարկել, այդ թվում միության ընդունած որոշումները. «Մաքսային և այլ խոչընդոտների բացակայությունը, ընդհանուր աշխատաշուկան նպաստում է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներդրումային ներուժի բացահայտմանը»։
Անդրադառնալով պատերազմի հետևանքով երկիրը լքածներին՝ Օվերչուկան ասել է, որ նրանցից շատերը վերադարձել են։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ դժվար է գնահատել նրանց ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա.
«Օրինակ՝ 2021-2022 թվականներին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հնգապատիկ աճ է գրանցվել՝ 867 մլն դոլարից հասնելով 4385 մլն դոլարի, սակայն հաշիվներ բացելու պատճառները, ի թիվս այլ բաների, եղել է միջազգային վճարային համակարգերի հասանելիությունը»։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում Ռուսաստանն ունի առաջնորդող դեր։ Անցած տարվա 11 ամիսներին Հայաստանի հետ առևտրանշրջանառության ծավալով առաջին տեղում է, Ղազախստանում ու Ղրղզստանում այդ տեղի համար մշտապես մրցակցում է Չինաստանի հետ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02