Վերջին տարիներին Բաքուն համոզվել է, որ Երեւանի վրա բավականաչափ ճնշում գործադրելով՝ կարող է պոկել այն, ինչ ուզում է։ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հենց դրան՝ կարծելով, որ գիշատիչը մի օր կանգ կառնի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն արդեն որոշել է, որ պատմական շանս ունի սպառնալիքների կամ ուժի կիրառմամբ Հայաստանից առավելագույն զիջումների հասնելու։
«Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ճակատում իրավիճակը բավականին բարդ է։ Նրանք պատկերացում չունեն, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից։ Ամեն ինչ թողնված է պատահականության վրա և կախված է Ալիևի քմահաճույքից», - նշել է նա։
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն ի վիճակի է կանգնեցնել Ադրբեջանին, դրա համար միայն մեկ բան է անհրաժեշտ՝ քաղաքական կամք։
«Բոլոր միֆերը, թե Հայաստանը թույլ է և չի կարող դիմակայել, որ դատապարտված է զիջումների, քաղաքական կամքի բացակայության հետևանք են։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ չեն պայքարելու, ապա թող երկրի վերահսկողությունը զիջեն նրանց, ովքեր պատրաստ են։ Իսկ այդպիսի մարդիկ կան։ Նոր իշխանությունը չպետք է հույսեր կապի այս կամ այն դաշնակցի հետ՝ մտածելով, որ նա իր փոխարեն կլուծի երկրի խնդիրները։ Դաշնակիցները հայտնվում են այն ժամանակ, երբ դու քեզնից ինչ-որ բան ներկայացնում ես։ Առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել երկրի անվտանգության համակարգը, իրական բարեփոխումներ իրականացնել բանակում և բարձրացնել պետական ապարատի արդյունավետությունը։ Թույլ, անկազմակերպ, պարտված պետությունները դաշնակիցներ չունեն։ Դաշնակիցների հետ անհրաժեշտ է անընդհատ աշխատել, ստեղծել անհրաժեշտ կապեր և փոխադարձ շահեր»,- ընդգծել է Միրզոյանը։
Նա կարծում է, որ Արցախի թեման պետք է ուշադրության կենտրոնում պահել, այս հարցը փակված չէ, ինչի մասին գիտի Ադրբեջանը։
«Հենց դրա հետ են կապված Բաքվի հիստերիկ և ագրեսիվ քայլերը, որը ձգտում է վերացնել արցախյան գործոնը»,- եզրափակել է նախկին նախարարը։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44