արդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին։ «Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի խորհրդի 10-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր ելույթում «անհանգստություն» է հայտնել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Նա մասնավորապես մատնանշել է մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները և բռնի միգրացիայի աճը, որին զուգահեռ, ըստ Ս․ Ալիևայի, թուլացրել են ՄԱԿ-ի նախաձեռնությունները։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, տեղին լինելով, այնուհանդերձ երկիմաստություններ են պարունակում։ Դժվար է մատնացույց անել մեկ այլ պետություն, որը չափազանց կարճ ժամկետում իրականացրած լինի մարդկանց հիմնարար իրավունքների այնքան կոպիտ խախտումներ, որքան Ադրբեջանը, դժվար է մատնացույց անել այնպիսի պետություն, որն օրերի ընթացքում իրականացրած լինի ավելի քան 100 հազար բնակչության էթնիկ զտում, ինչպես որ վարվեց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Հետևապես հարց է առաջանում՝ մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների և բռնի միգրացիայի աճի մասին խոսելիս արդյո՞ք Ադրբջանի մարդու իրավունքների պաշտպանը նկատի ունի սեփական կառավարության գործելաոճը այս առումներով, թե մենք կրկին գործ ունենք երեսպաշտ և մերկապարանոց հայտարարությունների հետ։ Այս հարցի պատասխանը իրեն սպասեցնել չի տալիս, քանի որ առավել զավեշտալի է պաշտպանի դիտարկումը շրջակա միջավայրի վրա օկուպացիայի և ռազմական հակամարտությունների բացասական ազդեցության մասին։ Եվ այս մասին բարձրաձայնում է մի երկրի օմբուդսմեն, որը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառել է արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային զենք։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով «ազատագրված տարածքներում կայուն բնակեցման և անվտանգ կեցության ապահովման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների մասին» հմտորեն շրջանցում է Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայության վերադարձի անօտարելի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ «լեգիտիմացնելով» Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ադրբեջանական գործելակերպը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ նստաշրջանի՝ Ադրբեջանում անցկացվելը Ս․ Ալիևան բնորոշում է որպես Ադրբեջանի նկատմամբ մեծ վստահության և հարգանքի վառ օրինակ այն պարագայում, երբ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը հավանաբար հարկ չի համարել նշել, որ իր ներկայացրած երկիրը պատրաստակամ է ժխտել, մերժել կառուցողականության ցանկացած առաջարկ, ոտնահարել միջազգային իրավունքի ցանկացած նորմ և ընտրանքային մոտեցում ցուցաբերելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները՝ դրանք համարելով «ադրբեջանական ընտրանքային իրավապաշտության» հերթական դրսևորում։ Նման կերպ Ադրբեջանը քայլ առ քայլ հեռանում է իրատեսության և ընկալելի լինելու սահմաններից՝ ինքնակամ վերածվելով ազգայնականությամբ տառապող քաղաքակրթական վտարանդու»։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44