2023 թվականի սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցներում ներմուծվել է երկլեզու կրթությունը։ Այն ուսուցանվում է հետևյալ առարկաներից՝ արվեստ (II-IV դասարաններ), ես և հասարակությունը, բնագիտություն (III-IV դաս.) և մաթեմատիկա (II-IV դասարաններ)։ Պետության կողմից մշակված կրթական այս հայեցակարգը, թե մշտական, թե երկլեզու մեթոդով դասավանդող ուսուցիչների մոտ, դժգոհության առիթ է դարձել։
Jnews-ի հետ զրույցում ուսուցչուհիներից մեկը, ով արդեն երկրորդ տարին է աշխատում է երկլեզու կրթության նախագծով, երկու տարվա ստացված արդյունքներից դժգոհ է, նշել է՝ համալիր աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար էլ հատուկ մշակված դասագրքեր չկան։ Դժգոհություններն ու մտավախություններն առկա են նաև ծնողների ու աշակերտների շրջանում։
«Ես սկզբնական շրջանում եղել եմ օգնական ուսուցիչ, արդեն երկու տարի է, ինչ երկլեզու կրթության մեջ եմ, «Ես և հասարակությունը» առարկայով, 3-րդ և 4-րդ դասարաններում։ Կոնկրետ ես համալիր աշխատանք եմ տանում, դա ինչ-որ ձևով բերում է հիմնական ուսուցչի դժգոհությանը։ Հետո ծնողները մտավախություն ունեն խառնաշփոթի պատճառով, քանի որ մենք առանձին առաջադրանք ենք տալիս, իսկ հիմնական ուսուցիչը՝ առանձին։ Ծնողները վախենում են, որ այս կերպ մայրենի լեզուն կվերանա և երեխաները կմոռանան։ Հիմնական դժգոհությունը սա է։ Ծանրաբեռնվածության առումով այնքան էլ ծանրաբեռնված չէ»,- ասել է ուսուցչուհին։
Նրանք աշխատում են համալիր եղանակով, այսինքն՝ երկլեզու կրթության ու հիմնական ուսուցիչը պետք է միասին աշխատեն, երկուսն էլ պետք է ներգրավված լինեն դասապրոցեսում։ Քանի որ այդ աշխատանքի ընթացքում լինում են վարժություններ՝ թե վրացերեն, թե հայերեն։
Մեկ այլ ուսուցչուհի էլ ասել է, եթե երկլեզու կրթության ծրագիրն իրականացվում է վրացերեն սովորեցնելու համար, ապա՝ ապարդյուն, քանի որ ծրագիրն ամբողջությամբ վրացերեն չէ։
Jnews-ը խոսել է նաև այլ ուսուցիչների հետ, նրանց բոլորի կարծիքը նույնն է՝ իրականացնել ծրագիրը, սակայն՝ ոչ համատեղ։ Ինչպես երկլեզու կրթության, այնպես էլ մշտական ուսուցիչները ծրագրից չեն ստանում այնպիսի արդյունքներ, որը նրանց մոտ որպես ուսուցիչ գոհունակություն առաջանա։ Որոշները նաև ուզում են գրավոր դիմում ներկայացնել նախարարություն, խնդրանքով, որպեսզի համատեղ դասերը չեղարկեն։
Նախագիծը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02