Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումն ու ընդհանրապես զարգացումը: Փաշինյանը նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում: «Ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, կոնկրետ բյուջետային ծախս է»,-ասել է Փաշինյանը:
Խոսելով անվտանգության բաղադրիչի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ տնտեսությունը նաև պատերազմական իրավիճակում է շատ կարևոր: «Առաջնագիծ ո՞վ է հասնելու կամ թիկունքում մարդիկ աշխատելո՞ւ են, թե՞ չէ: Ենթակառուցվածքները խոցվում են, դու պիտի կարողանաս մարդկանց, թիկունքի բնականոն գործունեությունը շատ թե քիչ ապահովես, ինքը ճակատի համար պետք է արտադրի ինչ-որ բաներ, սկսած հագուստից, վերջացրած առողջապահություն, դեղեր, սնունդ և այլն: Բայց այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ»,-նշել է Փաշինյանը: Խոսելով կառավարության կողմից զինվորականների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նա ընդգծեց՝ եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենան:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44