ARM | RUS |

«Ակնկալում եմ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունն ու աջակցությունը՝ 2024 թվականին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

02.02.24 | 17:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրությունում նշվաած է․

« Նախ կայացել է խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև աշխատանքները շարունակվել են ընդլայնված կազմով: Տեղի է ունեցել նաև նիստի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ցավով նշել, որ Բիշքեկի ՋԷԿ-ում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Աքիլբեկ Ուսենբեկովն այսօր առավոտյան շտապ մեկնել է Բիշքեկ։

«Համոզված եմ, որ մոտ ապագայում խնդիրը լուծում կստանա։ Մեր կողմից անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած օգնություն և աջակցություն՝ վթարի բոլոր հետևանքներն արագ վերացնելու համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ջերմ ընդունելության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք զգալի առաջընթաց արձանագրել ԵԱՏՄ հիմքում ընկած առանցքային սկզբունքների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի շրջանակներում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահության նախանշած առաջնահերթությունները, ԵԱՏՄ-ի միջազգային հարաբերությունների զարգացում, ներքին շուկայում խոչընդոտների վերացում, անդամ երկրների ՏՏ համայնքների թվայնացման և համախմբման ջանքեր՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աքսելերացիայի գործընթացն արագացնելու ուղղությամբ։ Տնտեսական համագործակցության մեկ այլ առանցքային տարր է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, տարանցիկ ներուժի և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունների առավելագույն օգտագործումը։ Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև բնակչության համար բարձրորակ և անվտանգ սննդամթերքի կայուն հասանելիության ապահովումը։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում հավասար համագործակցության զարգացումն, ի վերջո, պետք է ծառայի բիզնես վարելու հարմարավետ պայմանների ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը։ Ակնկալում եմ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունն ու աջակցությունը 2024 թվականին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում, որոնք ամփոփվել են ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իմ ուղերձում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին խոսքը փոխանցելուց առաջ թույլ տվեք մաղթել Ձեզ, Բակիտժան Աբդիրի, հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի ԵԱՏՄ ներուժի հետագա աճին ուղղված համաձայնեցված որոշումների մշակմանը և իրականացմանը, այս գործընթացում կարող եք վստահորեն ապավինել մեր աջակցությանը»։ Տեղի ունեցած քննարկումներից հետո կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ևս վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Նախ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ղազախստանցի գործընկերներին՝ ջերմ ընդունելության ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և Թվային ֆորումի կազմակերպման համար։ Վստահ եմ, որ «Digital Almaty 2024» ֆորումի քննարկումներն ու եզրակացությունները կծառայեն թվային տեխնոլոգիաների և նորարարությունների լայնածավալ ներդրմանը, օգտակար և պահանջված կլինեն այս ուղղությամբ կանխատեսումների և շարժերի համար։ Ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար, հարգելի Աբդուլա Նիգմատի Արիպովին, Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի շրջանակներում դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հիմնական տնտեսական ցուցանիշների և անդամ երկրների միջև փոխգործակցության ելակետային հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեգծով։ Այսպես, 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։ Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։ ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։ Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։ Ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան այս ոլորտի օրենսդրական կարգավորումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզը, մեր կարծիքով, արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։ Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նաև նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի քննարկմանը զուգահեռ մեր ուշադրության կենտրոնում են փոխգործակցության ուղղությունները, որոնց համար անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ Չնայած այն հանգամանքին, որ 2025թ.-ին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը։ Ողջունում ենք նաև տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ ընթացիկ օրակարգի շրջանակներում իրականացվող և ծրագրված փոխշահավետ համատեղ նախագծերի մշակման աշխատանքների ակտիվացումը, ինչն, անկասկած, փոխգործակցության մակարդակի վրա և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Վերջում կցանկանայի նշել, որ հայկական կողմը ԵԱՏՄ մարմիններում իր նախագահության շրջանակներում կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել՝ ի նպաստ չորս ազատությունների գործնական առաջընթացին ուղղված նախաձեռնությունների և ի շահ մեր երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը»: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր, որոնք վերաբերել են էլեկտրոնային առևտրին, մաքսային կարգավորումներին, ավիահաղորդակցությանը, ռիսկերի կառավարմանը, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներին, երկաթուղային ենթակառուցվածքների և մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Կառավարությունների ղեկավարները ստորագրել են նիստի ընթացքում համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին` Բելառուսում»:


Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ երաժիշտների առաջ

Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ երաժիշտների...

18:34

Արշակ Սրբազանի կալանքի դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը

Արշակ Սրբազանի կալանքի դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ...

16:22

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի...

16:06

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք...

15:46

Պատմությունն ու ճակատագիրն առեղծվածային են. Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմում խոսում էր Սամվել Բաբայանը, ով միայն վնաս է տվել Արցախին. Միքայել Մինասյան

Պատմությունն ու ճակատագիրն առեղծվածային են. Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմում խոսում...

15:23

Պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին ևս մեկ բարեփոխում է կատարվել

Պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին ևս մեկ բարեփոխում է...

15:06

Մասիվցի Ժիրոն, Արտաշատցի Կիկոսը և Աֆոն կալանավորվել են. Նախաքննությունն ավարտվել է

Մասիվցի Ժիրոն, Արտաշատցի Կիկոսը և Աֆոն կալանավորվել են. Նախաքննությունն ավարտվել...

14:45

Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան

Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան

14:23

ԵՄ-ն փլուզման վտանգի տակ է. Օրբան

ԵՄ-ն փլուզման վտանգի տակ է. Օրբան

14:06

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ...

13:46

Երևանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Երևանում ապօրինի թմրաշրջանառության դեպք է...

13:22

Դեռ հինգ անգամ էլ պիտի նիհարենք, լավ, հինգ անգամ շատ ասեցի, նիհարենք այնքան, որ հասնենք նորմատիվային քաշերին. Նիկոլ Փաշինյան

Դեռ հինգ անգամ էլ պիտի նիհարենք, լավ, հինգ անգամ շատ ասեցի, նիհարենք այնքան, որ հասնենք...

13:09

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու»...

11:44

Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ կհատկացվի

Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ...

11:29

Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա տղայի

Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա...

10:46

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

10:21

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք կհոսանքազրկվեն

10:03

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55