Բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված «40000+10000» դրամ սոցիալական աջակցության շրջանակում հունվարի վճարումները նախատեսված է իրականացնել առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում, այսինքն՝ հունվարի վճարումները նախատեսված է ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը: Այդ մասին հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը: Կենսաթոշակների վճարումը այսուհետ կիրականացվի հստակ պարբերականությամբ:
«Նախատեսված է վճարումն իրականացնել մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը: Փետրվար ամսվա դեպքում կստացվի, որ կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովման մասով պետական աջակցության ծրագրին, ապա պետական աջակցությունն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը ուսուցումն ու աշխատանքն է, երկրորդ բաղադրիչը՝ պրակտիկան և աշխատանքը, երրորդ բաղադրիչը՝ ուսուցումը, պրակտիկան և աշխատանքը: ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ուսուցման ժամանակահատվածում կրթաթոշակ կտրամադրվի 50 հազար դրամի չափով, ևս մինչև 50 հազար դրամ կփոխհատուցվի որպես ուսման վարձի գումար: Իսկ պրակտիկայի դեպքում գործատուին 3 ամիս կտրվի 165 հազար դրամ, որը ներառում է հարկերը: Ուսուցում-պրակտիկայի դեպքում վճարվելու են և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա համար հարկերի գումարը: «Առավոտվա դրությամբ ունենք 1010 հոգի, որոնք արդեն, վստահ կարող ենք ասել, որ աշխատանքի են անցել: ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին է խոսքը»,- ասաց Ռուբեն Սարգսյանը՝ նշելով, որ խոսքը Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի ընդունվածների մասին է: Իսկ առհասարակ աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազարից ավելի մարդ: 212 ուսուցիչներ գործուղվել են մարզեր, իսկ 202 բուժաշխատող աշխատանք է գտել տարբեր բուժհաստատություններում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44