Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսը, որն այս տարի անց է կացվում «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ» խորագրի ներքո: Բացման հանդիսավոր արարողությանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով կոնգրեսի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում. «Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թվի աճ, մահացության թվի նվազում»։
Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ: ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն էլ նշել է, որ վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը նվազել է 6,4 %-ով։ Նարեկ Մանուկյանը ընդգծել է, որ նման արդյունքի Հայաստանում կարողացել են հասնել շնորհիվ՝ մշտապես վերապատրաստումներ անցնող մասնագետների, 2019 թվականից գործող պետական աջակցության ծրագրերի, բուժհաստատությունների կողմից ուռուցքաբանությանը կարևորություն տալուն։ Խոսելով Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի անցկացման վայրի ընտրության մասին` ՈՒԱԿ տնօրենն ասել է. «Ջերմուկ քաղաքն ընտրվել է ցույց տալու համար, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա և ցանկացած խնդրի դեպքում մի քանի ժամվա ընթացքում կլինենք մեր սիրելի Ջերմուկում»։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44