Շիրակյան ձմեռն իսկական ձմռան շնչով, հազարավոր մասնակիցներով ու ձմեռային գեղեցկությամբ․ այսօր տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ»-«Աշոցքի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ «Արփի լիճ ազգային պարկի» Կրասարի հարևանությամբ գտնվող սոճիների անտառի հարակից տարածքում, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի ողջ աշխատակազմը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների հանրույթները, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցները, Աշոցք համայնքի 25 վարչական տարածքների բնակիչներ, Աշոցքի հարակից համայնքներից, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, մարզիկներ, զբոսաշրջիկներ, հասարակական կազմակերպություններ։ Հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից; Տոնական տրամադրություն, ուրախ միջոցառումներ՝ աշոցքյան ձյունառատ ձմեռն իրական տոն է դարձել բոլորի համար։ Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Շիրակի ձմեռն հենց Աշոցքում ենք իրապես զգում, որովհետև աշոցքյան ձմեռն է հենց Շիրակի ձմեռը։ Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի հյուսիսում՝ գողտրիկ Աշոցքում, որտեղ մաքուր օդն ու բարձր տրամադրությունը մեծ նախադրյալներ են ստեղծում՝ վայելելու բնության հրաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ Մեր մարզի հյուսիսն, իհարկե, խնդիրներ ու չլուծված հարցեր ունի, որոնց լուծմանն են միտված մեր ջանքերը, բայց նաև մեծ ներուժ ունի, որը պետք է մենք օգտագործենք։ Նման մարզական միջոցառումների կազմակերպումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու, մարզի բոլոր համայնքները, մատաղ սերնդին, երիտասարդներին ու տարեցներին համախմբելու: Վստահ եմ՝ միջոցառումը վերածվելու է տոնախմբության և դուք այստեղից հեռանալու եք միմիայն բարձր տրամադրությամբ և լավ տպավորություններով։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց»։ Շիրակի մարզպետը Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում։ Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, հրաշալի ժամանց՝ «Շիրակի ձմեռ-Աշոցքի ձմեռ-2024»-ը առանձնակի ջերմությամբ է անցկացվել։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02