«Նախագծով նախատեսվում է միջուկային անվտանգության կոմիտեի միջուկային անվտանգության վարչության և ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի մասնագետներին քաղաքացիական ծառայության կազմից դարձնել քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետներ»,-կառավարության նիստում հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը՝ զեկուցելով «ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ անհնար էր լինում համալրել կոմիտեի թափուր հաստիքները, մասնավորապես՝ 2021-2023 թվականների ընթացքում իրականացվել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ն ընդհանրապես չի կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության հետևանքով, իսկ 34-ի մրցույթների ընթացքում մասնակցել են 21 հոգի, որոնցից մրցույթի արդյունքում կոմիտեի հաստիքները համալրվել են 12 հոգով, սակայն այդ ժամանակահատվածում 9 հոգի նույնպես սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և կոմիտեի համար սերնդափոխության խնդիր է առաջանում։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշումը, քանի որ նոր ատոմակայան կառուցելու խնդիր է դրված։ «Մենք վաղը-մյուս օրը գալու ենք, բախվենք իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, ամեն ինչը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Մենք արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, և մենք հիմա պետք է այս որոշումը կայացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։ Դիմելով Ժաննա Անդրեասյանին՝ նա ասաց, որ այս տարի և հետագա տարիներին նույնպես ժամկետային զինվորական ծառայությունից կրթության պարագայում տարկետման իրավունքները և քվոտաները սահմանելիս պետք է հատուկ նկատի ունենան միջուկային էներգետիկայի ոլորտը։ «Ինչպես ասացի, մենք մեգանախագիծ ունենք իրականացնելու, և այդ մեգանախագծի մաս է նաև մասնագետների պատրաստումը։ Պետք է խոստովանենք, որ ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ մենք մասնագետների պակասի պրոբլեմին չենք առնչվում»,- Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կան հայտնի ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ։ «Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»,-նշեց գործադիրի ղեկավարը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02